Skip to main content

Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան | ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները (տեսանյութ) | «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները | 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը | Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ այն վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր | Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է | Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է | Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրшվոր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներսում 1600 խ/մ ջուր կա, կաթսայատներում աղետ է. խնդրեցի մտնեմ, գույքին հետևեմ, չթողեցին. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն | Գեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրшերթի ենթարկվել

Լրահոս

Իջևանի հայտնի կարի ֆաբրիկայում․ ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։ Տեղում պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել: Հրշեջ-փրկարարների և Իջևանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից անշարժացվել է տուժածի ոտքը, որից հետո նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով էլ տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար, իսկ նա նշված ֆաբրիկայի տնօրենն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031