«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար

Լրահոս

Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը

«Փաստ» օրաթերթը գրում է. Անվտանգության խնդիրն այսօր մեր պետականության համար ուղղակի գոյաբանական նշանակություն է ձեռք բերել։ Ու երկրի պաշտպանության թեման գլխավորապես փոխկապակցվում է արտաքին միջավայրի կամ ռազմական ոլորտի հետ, բայց հաճախ այդպես էլ ուշադրություն չի դարձվում այլ ուղղությունների վրա, որոնք պետության հզորության և անվտանգության համար պակաս կարևոր չեն։ Օրինակ՝ այս տեսանկյունից առանցքային է մարդկանց՝ հողի վրա բնակվելը։ Տարածքը պաշտպանված է լինում դրա վրա ապրող մարդկանցով։ Բնական է, որ Արցախի ճակատագիրն այլ կերպ կարող էր դասավորվել, եթե այն մի քանի անգամ շատ բնակչություն ունենար։ Պատահական չէ, որ Ալիևը ագրեսիա սկսելուց առաջ բազմիցս է հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են, ու դա հեշտացնում է իրենց գործը։ Ավելին՝ նա ընդգծում էր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու արդյունքում։ Ընդ որում, Հայաստանի համար էական խնդիր է ոչ միայն ընդհանուր բնակչության թվի նվազումը, այլև այն, որ ժամանակի ընթացքում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերն ուղղակի դատարկվում են և մարդկանց համար բնակության առումով դառնում ոչ նախընտրելի։ Իսկ որպեսզի այդ համայնքներում մարդիկ բնակվեն, ու այդ բնակավայրերը զարգանան, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կենսագործունեության և զարգացման համար, այլ ոչ թե տեղի ունենա երկրի բնակչության բևեռացված տեղաբաշխում։ Պարզ է, որ բնակչության գերկենտրոնացումը ոչ թե երկրի համար խնդիրներ է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։ Փաստացի, այսօր Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երևանում կամ հարակից տարածքներում։ Այսպիսի իրավիճակը պետության համար խոցելիություն է ստեղծում՝ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։ Նախ՝ կարևոր է ոչ միայն մարզերի զարգացումը, այլև հատկապես գյուղական համայնքների բարգավաճումը, բայց որպեսզի գյուղերում ապրող մարդկանց թիվն ավելանա, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղերը կապված են օգտագործվող հողերի հետ։ Սակայն այս ուղղությամբ չկա տնտեսական շահագրգռվածություն, միայն դատարկ հայտարարություններ են արվում, և վերջ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե գյուղական համայնքներում պետք է ժամանակակից միջավայր ստեղծել, բայց գործնական քայլերի առումով, բացի մի քանի փողոցների կիսատ-պռատ ասֆալտապատումից, ոչինչ չի ձեռնարկվում։ Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նույնիսկ ջրի կառավարման հարցն իշխանություններն ի վիճակի չեն լուծել։ Նրանցից ավելին էլ ի՞նչ կարելի է պահանջել։ Անցյալ տարի էլ Փաշինյանը խոստովանեց, որ «այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»։ Այնինչ, վերջինս 2018 թվականին հայտարարում էր. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Թերևս հինգ տարվա հեռավորությունից կարելի է տեսնել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծամասնությունը ոչ միայն չի անցել կաթիլային ոռոգման, այլև շատերն ուղղակի թողել են գյուղատնտեսական գործունեությունը։ Գյուղացին չի զգում, որ պետությունը կանգնած է իր մեջքին։ Եվ պատահական չէ, որ մասնագետները բարձրացնում են այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը, որ մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գյուղական համայնքների զարգացման տեսանկյունից գյուղատնտեսությանը զարկ տալու հետ մեկտեղ կարևոր է բնակֆոնդի ստեղծման հարցը, մինչև հիմա գյուղերում չեն գործարկվել մատչելի պայմաններով բնակարանաշինության ծրագրեր։ Առանց նոր բնակարաններ կառուցելու անհնար է լուծել գյուղերում բնակչության ավելացման խնդիրը։ Չկան նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած կոյուղուց և որակյալ ճանապարհներից, վերջացրած մշակութային և կրթական կենտրոններով։ Ցուցադրականություն ապահովելու համար ճանապարհներ են վերանորոգվում, սակայն մի քանի ամիս հետո դրանք արդեն քարուքանդ են լինում՝ հատկապես երբ մի փոքր ուժեղ անձրևներ են գալիս։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից շռայլ խոստումների պակաս չի եղել։ Օրինակ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր, և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից: Անգամ ավելորդ է խոսել դեպի գյուղական համայնքներ նոր կուլտուրա ներմուծելու մասին, երբ գյուղական բնակչությունն այդպես էլ աղքատ մնում է, ու գյուղացիներից շատերն էլ, այլ ճար չունենալով, ոչ միայն Հյաստանի այլ մասեր են տեղափոխվում, այլև մեկընդմիշտ բռնում են արտագաղթի ճանապարհը: Ցավալին այն է, որ տարբեր անիմաստ միջոցառումների, մրցույթների, համերգների ու գնումների համար իշխանությունները առանց խնայելու միլիոններով գումարներ կարող են ծախսել, բայց երբ խոսքը գյուղերի զարգացման մասին է, ապա խոստումներից բացի տակը ոչինչ չի մնում։

Արթուր Կարապետյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև