Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն: Քիչ անց կրկին ահազանգ ա ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից ով հայտնել է, որ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, Հալաբյան 22 շենքի բակում Մարինա Թ․-ն զբոսնելիս է եղել, երբ  շունը կծել է, որից հետո առաջացել է վիճաբանություն Երևանի բնակիչ 62-ամյա Հարություն  Թ․-ի և Միսակ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Հարություն Թ․-ի փեսան՝ Երևանի բնակիչ 40-ամյա Սարգիս Մ․-ն հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի բնակիչ  35-ամյա Խաչատուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիզկական ցավ: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարինա Թ․-ն աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031