Լույս չի լինի | ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Բեռլինյան պատի քանդումը, աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը, «բյուրեղապակյա գիշերը»․ «Փաստ» | Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա | Ո՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան. Mediahub (լուսանկարներ) | Երևանի Սիլիկյան թաղամասում խճաքարով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել | «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ | Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին. քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Լիբանանում տիրող իրավիճակը | Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի | «Սա իմ ունեցած ամենաչքնաղ թռիչքն էր». Իննա Խոջամիրայնն ինքնաթիռով գնացել է Կապան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության պայմանագիր չի կնքվելու . Արտակ Բեգլարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես բախտագուշակ չեմ, զինվոր եմ, այս օր էլ հրաման լինի ճակատ կգնամ . երկրապահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գժվելու բան է՝ այսքան զոհ ու Արցախը տաք. Եռաբլուրում դիմում են Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան, բա որ կարող էիր ինչու՞ մեր երեխեքին չփրկեցիր, Արցախը ծախեցիր | Մինչև 19։00-ն ջուր չի լինի

Լրահոս

Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ

Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի,

Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ եւ ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով:

Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել Տաջիկստանի հյուրընկալ հողում:

Սահմանադրությունը կոչվում է հիմնարար օրենք, քանի որ վերջինս միակ կամ այն սակավաթիվ օրենքներից է, որոնք սովորաբար ընդունվում են համազգային քվեարկությամբ:

Ժամանակակից աշխարհում, որը նշանավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, տեխնոլոգիական եւ թվային վերափոխումներով, սոցիալ-տնտեսական փոփոխություններով, մարտահրավերներով եւ փորձություններով, փոխվում է նաեւ հասարակական հարաբերությունների դինամիկան, եւ այս համատեքստում խորհրդարանը՝ որպես պետության օրենսդիր եւ ներկայացուցչական մարմին, առանցքային դեր է խաղում:

Սահմանադրական մշակույթի ձեւավորումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են իրավական պետության կառուցման, կայացման եւ ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը ոչ միայն Սահմանադրության տեքստի իմացությունն է, այլեւ հարգանքը Սահմանադրության մեջ պարունակվող դրույթների եւ գաղափարների նկատմամբ, նրա պաշտպանությունն ու հրամայականների իրականացումը:

Գործընկերնե՛ր,

Նշեմ, որ հայ իրավական միտքը գալիս է հին ժամանակներից: Մասնավորապես, 12-րդ դարում Մխիթար Գոշը ստեղծեց հիմնարար աշխարհիկ օրենքների օրենսգիրքը: Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ ծագել է 18-րդ դարի վերջին, երբ հայ մտածող Շահամիր Շահամիրյանն իր «Որոգայթ փառաց» լրագրողական աշխատության մեջ առաջին անգամ ձեւակերպել է սահմանադրական հանրապետության եւ խորհրդարանական համակարգի հիմնարար սկզբունքները:

1860 թվականին Կոստանդնուպոլսում Հայ ազգային ընդհանուր ժողովն ընդունեց Ազգային Սահմանադրությունը, մի օրենք, որը կարգավորում է արեւմտահայության ներքին կյանքը:

Քաղաքացիների վերաբերմունքը երկրի հիմնական օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, ունիտար պետության ձեւավորման մակարդակը, որտեղ ճանաչվում, հարգվում ու պաշտպանվում են մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել Տաջիկստանի ժողովրդի եւ կառավարության նուրբ վերաբերմունքն իրենց Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության համար հարազատ եւ հասկանալի է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված այնպիսի հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ, ինչպիսիք են հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կապերով:

Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու եւ համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, որոնք ամրագրված են նաեւ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ 2002 թվականի ապրիլի 3-ի Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում, ունեն զգալի չիրացված պաշար:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության եւ Միջազգային միջխորհրդարանական համաժողովի կազմակերպման համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930