Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև այն ունի 9 կետ. Նիկոլ Փաշինյան

Ո՞վ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում կապուղիների անվտանգությունը: Թեմային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում՝ խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրացրած հարցի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը: Վարչապետը ևս մեկ անգամ մեջ բերեց եռակողմ  հայտարարության 9-րդ կետը, որում ասվում է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը:

«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ կապի մասին է, ինչն այդպես չէ: Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ: Իսկ հիմա եկեք անդրադառնանք մյուս կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանքը, որտե՞ղ են խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Էլ չեմ ասում՝ իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը շատ է թմբկահարում, և մենք հասկանում ենք անհետ կորածների խնդիրը, բայց ՀՀ-ն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդ ունի, ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանել: Մենք այսօր գերեվարված անձինք ունենք 2020 թվականից, որոնք 2020-ից մինչ օրս գտնվում են գերության մեջ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ մոտեցումները, որ վերցնել եռակողմ հայտարարությունից մի կետը և շեշտել այն, բացարձակապես անընդունելի են: «Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրագործման մասին»,- նկատեց Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը հայտարարության վերջին կետն է։    Վերադառնալով Ադրբեջան-Նախիջևան կապին՝ վարչապետն ընդգծեց՝ այդ կապն այսօր էլ ՀՀ տարածքով ապահովվում է. խոսքը օդային տարածքով ավիաչվերթների մասին է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև