Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանն այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ են հնչում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում։

Նախագահի խոսքով՝ շատ ցանկալի է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց դա կարող է չստացվել։ «Բայց ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է», — ասաց ՀՀ նախագահը:«Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», — նշեց ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այն հայտարարությունները, որոնք արել են Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական իշխանության տարբեր ներկայացուցիչներ խաղաղության պայմանագիրը հենց այս պահին ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ուժի մեջ են:

«Բայց ադրբեջանական կողմից էլ, իհարկե, որոշակի խնդիրներ են մեջտեղ բերվում, որոնց հետևանքով այդ ամեն ինչը հետաձգվում է։ Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիների ընթացքում, այն, ինչին մենք հիմա հասել ենք և, կարծես թե, վերջին փուլում ենք գտնվում, հեշտ չեն տրվել»,- ասաց Խաչատուրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև