Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Մինչ այդ, Oragir.News-ին ծեծի ենթարկված տղաների հայրը պատմել էր, որ 10 հոգով հարձակվել են տղաների վրա ու ծեծի ենթարկել։ Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։


















































