Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերել տարածաշրջան. Արմեն Գրիգորյան

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերում տարածաշրջան:  Նման համոզմունք է հայտնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում:

Գրիգորյանը կրկնել է՝ Հայաստանը շատ բարձր է գնահատում այն, ինչ անում է ԵՄ առաքելությունը Հայաստանում:  «Կուզեի նշել մի բան, որը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Առաքելության նպատակը ԵՄ մասին հայերի պատկերացումը փոխելը չէ, սակայն ԵՄ առաքելությունը դա արել է»,- ասել է Գրիգորյանը:

«Այդ առաքելությունը տարածաշրջան բերում է նաև թափանցիկություն, որը նույնպես շատ կարևոր է: Նախքան այս տարվա ապրիլի 5-ը (խմբ-2024 թվականի ապրիլի 5-ին կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը) Ադրբեջանը, շատ լրատվամիջոցներ մեզ մեղադրում էին, թե մենք իբր փորձում էինք սրել իրավիճակը, նոր ուժեր բերել սահմանի մոտ: ԵՄ առաքելությունը կարևոր դեր ունեցավ և, թափանցիկությունն ապահովելով, ցույց տվեց, թե ինչ է կատարվում տարածաշրջանում ու հերքեց այդ կեղծ մեղադրանքները»,- ընդգծել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031