Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. Մարագոս

Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է: Այս մասին Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանն, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշել է Մարագոսը:

«ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, խաղաղության հաստատման, Հայաստանի և տարածաշրջանի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու համատեղ հանձնառության վրա, ինչպես նաև միտված է միջազգային կարգուկանոնի հետ կապված այն հիմունքների վերականգնմանը, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում»,- հավելել է նա: «Կարևոր է ներգրավել բոլոր առկա ռեսուրսները, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել և կյանքի կոչել այս տեսլականը: Դրա համար, գուցե, տարիներ պահանջվեն, բայց, երբ կա հստակ տեսլական, միասին կհասնենք հաջողության»,- ասել է Մարագոսը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև