Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունների առումով պետք է իրատես լինել. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է: «Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք: Այսինքն՝ իրատեսակա՞ն է արդյոք այդ վերադարձն այսօր, թե՞ ոչ: Ի վերջո, այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան. անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք կդրվենք արցախահայերի առջև», – նշեց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել: Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել:

«Ընդհակառակը, պետք է աշխատել, պատրաստ լինել, որ հակառակ կողմը կարող է համաձայն չլինել մեր հայտնած տեսակետների հետ: Բանակցությունները նրա համար են, որ տարակարծությունները հնարավորինս վերացվեն և մինիմալացվեն, և ի վերջո սեղանին դրվի այնպիսի մի փաստաթուղթ, որ երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնություն կունենա», – շեշտեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ հիմա Հայաստանը հենց այդպիսի բանակցությունների մեջ է գտնվում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031