Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Ինչ պետք է անի, որ չի անում Բագրատ Սրբազանը

 

Հարկ է պատշաճը հատուցել այն ջանքերին, որ արդեն 6-րդ ամիսն է՝ Հայաստանի լավ ապագայի համար գործադրում է «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդը: Տեսակետները Բագրատ Սրբազանի մասին կարող են տարբեր լինել՝ ծայրահեղ դրականից մինչեւ ծայրահեղ բացասական՝ անգամ կծու վիրավորանքով լի պիտակավորումներ: Բայց փաստը մնում է փաստ՝ նա հայաստանյան նիրհուն քաղաքական դաշտ բերեց ոչ միայն գարնանային շունչ ու թարմություն, այլեւ ինքնավստահություն, հոգեւոր լիցքեր եւ պայքարի ոգի:

Այլ հարց է, թե որքանով է այդ ամենը արդյունավետ օգտագործվում իրական գետնի վրա եւ որքանով է այս խառնակ ժամանակներում մոտեցնում հայ ժողովրդի մեծամասնության բաղձանքը, այն է՝ վռնդել երկիրը գահավիժման տանող խաբեբա, անկարող ու ազգադավ իշխանախմբին եւ վերահաստատել հայկական օրակարգ սպասարկող կենտրոնաձիգ, ազգային իշխանություն: Սա է այսօր գերխնդիրը, որովհետեւ Փաշինյանի ու նրա խմբակի հաջորդ վերատադրությունը, Աստված չանի, Հայոց պետականության, հայի ու հայկականի վախճանն է գուժելու:

Սրբազանի համար, անշուշտ, հեշտ չէ: Նա «Նեռի» դեմ պայքարի զոհասեղանին է դրել իր խաղաղ անդորրը, անձնական երջանկությունը, կարիերան, նույնիսկ՝ կյանքը, որպեսզի «լույսը հաղթի խավարին, ճշմարտությունը՝ ստին, իրավունքը՝ ամենաթողությանը»: Բայց պայքարը՝ առավել եւս պայքարում հաղթանակի հասնելը, մեկ-երկու մարդու գործ չէ. այն պահանջում է ուժերի ու պաշարամիջոցների մեկտեղում, հանրային լայն համախմբում, գործողությունների հստակ ծրագրում ու համակարգում, ճանապարհային քարտեզի մշակում եւ այլն: Հանրահավաքները, բողոքի մյուս ակցիաները ապստամբության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոցներ են:

Ցավոք, պայքարի առանցքային գործընթացները, որոնց մասին վերը կարճ հիշատակվեց, չպատճառաբանված ձգձգվում են: Ասել է թե՝ Սրբազան հայրը դանդաղ է շտապում: Եվ այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի նա, որ չի անում: «Հայացք» պարբերականը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա աջակիցներին, համայն հայ ժողովրդին սրտանց հաջողություն ու հաղթանակ է մաղթում, եւ մեր բարեկամական խորհուրդները, նկատառումները, գուցեեւ կսմիթները հենց այդ ցանկությամբ են պայմանավորված՝ հույսով, որ այդպես էլ կընկալվի նաեւ «Հայացք»-ի ընթերցողների կողմից:

Ուրեմն՝ ի՞նչ պետք է արվի: Առաջին՝ չնայած բավականաչափ ուշացած, պետք է հաջորդ հանրահավաքում հրապարակել «Սրբազան պայքարը» գլխավորող թիմի ամբողջական կազմը՝ ովքեր են որոշում կայացնողները, ով կազմակերպչական որ ուղղության համար է պատասխանատու եւ այլն: Եթե շարժման միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա նրա առջեւ պետք է լինել բացարձակապես անկեղծ, անկաշկանդ ու թափանցիկ: Երկրորդ՝ ցանկացած իշխանափոխություն ենթադրում է նոր ընտրություն եւ կառավարության նոր կազմ: Մարդկանց պետք է ներկայացվեն ստվերային կառավարության կազմը, նախընտրական հնարավոր ցուցակը եւ, ի վերջո, վարչապետի թեկնածուն:

Սրանք սկզբի համար ամենաանհրաժեշտ քայլերն են, մնացածի մասին կարելի է խոսել հաջորդիվ, երբ այս երկու կետը իրականացված լինի: Նշված քայլերը, ընդհանուր առմամբ, պետք է ընդունել որպես մեթոդաբանություն եւ նոր մշակույթ մեծ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնող ուզածդ գործչի համար: Ի դեպ, հետանկախական շրջանում արցախահայաստանյան միակ հաջողված նախագիծը «Ղարաբաղ» կոմիտեն է եղել, որտեղ հանրորեն հստակեցված էին որոշում կայացնողների շրջանակը, ոլորտների պատասխանատուների անունները, գործունեության ուղղությունները եւ տեղական կառույցների կազմերը:

Արդեն ընթացքում պարզորոշվում են նաեւ մյուս հարցերը՝ գործողությունների ծրագիրը, անցումային գործընթացի հայեցակարգը, ճանապարհային քարտեզը եւ այլն: Սա կյանքի հաջող փորձ անցած, աշխատող ռազմավարություն է, «նոր հեծանիվ» պետք չէ հորինել:

ver_large.jpg

shabat_large.jpg

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031