Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել է. ծնողները դստեր մահվան մեջ մեղադրում են բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով», նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասել է իրեն, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի, գլխավորությամբ։ Արդեն տեղում պարզվել է, որ Մերի Մ․-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս․-ն, չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք: Նույն օրը ոստիկաններին Սոնա Ս․-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս․-ն, հայտնել է, որ իր դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031