Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Նիկոլը ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք է պարունակում. Աբրահամյան

Նիկոլը ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք է պարունակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ կից հրապարակելով լուսանկար: «Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել:

Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հանկարծ «հիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձևակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:

Բայց այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիթորինգ անող է ներկայացված:

Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ո´չ թե մոնիթորինգ է սահմանված, այլ որպես ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆ:

Արդյո՞ք Փաշինյանը չգիտի մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գրում:
Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաև մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաև իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:

Այստեղ նաև ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպես են խոսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձությունը Պապ թագավորի ժամանակ է եղել:

Երկրորդ, ցանկացած հիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջև անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին, դա ոչ պակաս կարևոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ:

Возможно, это изображение отрывной талон и текст

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031