Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Թող ինձ հիշեն հումորով, հուզվող ու ուժեղ. Հռիփսիմե Խուրշուդյան

Կանանց ծանրամարտը Հայաստանում տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել, և հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան մոտ 15 տարի առաջ էր: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել է կարիերան ավարտելու որոշման, անցած բազմաբովանդակ ճանապարհի ու մարզաձևի առանձնահատկությունների մասին:

-Հռիփսիմե, սկսելով ամենասկզբից` ինչպե՞ս եղավ ձեր «ծանոթությունը» ծանրամարտի հետ և ո՞վ էր այն մեկն, ով Ձեզ բերեց ծանրաձողին մոտ: -Քույրս է եղել այն մեկն, ով ինձ «ծանոթացրել է» ծանրամարտի հետ: Նա է եղել այն շարժառիթը, որ զբաղվեմ ծանրամարտով: Ծնողներիցս թաքուն նա էր հաճախում ծանրամարտի: Դասերից հետո ուշ էր տուն գալիս, ես էլ հետաքրքրվեցի, թե այդ ո՞ւր է գնում: Հետո նա ինձ իր հետ տարավ, ու ես էլ հետևում էի միայն դռան արանքից: Եվ մարզիչն, ում հետ առաջինը սկսեցի աշխատել` Սարմեն Եսայանը, տեսնելով ինձ դռան արանքից հետևելիս` կանչեց ներս: Հետո տվյալներս ստուգեց` ձեռքերս, արմունկներս, որոնք ամենակարևորն են ծանրամարտում։ Ստուգելուց հետո ասեց, որ ներուժ ունեմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու: Մարզիչը խոսեց ծնողներիս հետ, բայց մայրս դեմ էր, հարազատներս դեմ էին, միայն հայրս էր, որ աջակցեց ինձ: Առաջին մրցումներին  էլ մասնակցել եմ Փաշիկ Ալավերդյանի շնորհիվ: Այն ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Իշխան Զաքարյանն էր: Հարց էր առաջացել, թե ինչո՞ւ պետք է գնամ մրցումների, և ընկեր Փաշիկն ասել էր, որ Հռիփսիմեն պետք է գնա ու ունակ է մեդալ բերելու: Նա ասել էր, որ կհեռանա մարզաձևից, եթե ես չկարողանամ մեդալ բերել։ Շատ լավ էր, որ կարողացա մեդալով վերադառնալ:

-Դուք առաջին կին ծանրորդներից էիք, որ դեմ գնացիք հասարակական այն կարծիքին, թե «ծանրամարտը կնոջ մարզաձև չէ» և մնացիք` ապացուցելով, որ կինը ևս կարող է ուժեղ լինել, կինը կարող է մնալ կանացի ու զբաղվել այս մարզաձևով: Որքանո՞վ էր դժվար այդ ճանապարհն անցնելը:

-Իսկապես շատ դժվարությունների առաջ եմ կանգնել այդ ճանապարհին: Բոլորն ասում էին, որ հետագայում մայրանալու հարց կա, և ծանրությունն աղջկա համար չէ: Գիտես, նույնիսկ պահեր էին լինում մարզումներից հետո, որ երկմտում էի՝ գուցե, մյուսները ճիշտ են: Սակայն, ոչ: Եթե ուզում եք, որ ձեր անունը մնա սպորտում, պետք է առաջ գնաք: Ու նպատակ էլ կար, որ ծանրամարտով զբաղվող աղջիկները շատանան:

-Շատ երկար քննարկվեց  դոպինգ սկանդալը, բայց դա արդեն անցյալում է, իսկ ժողովուրդը շարունակում է Ձեզ սիրել: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ տեղի ունեցավ և ո՞րն էր այն սխալը, որը չպետք է արվեր:

-Ես մինչև օրս ասում եմ, որ այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար: Այդքան տանջանքներից, այդքան մրցաշարերում մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը: Բոլորի համար դա անցյալ է, սակայն ինձ համար մնում է ցավոտ թեմա: Ցավոք, այլևս չեն ասում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան, այլ պարզապես՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շատ մեծ ափսոսանք ունեմ: -Հռիփսիմե, ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն սպորտը թողնելուց հետո: -Թող ինձ հիշեն հումորով, հուզվող ու ուժեղ Հռիփսիմե:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031