Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ». Վահե Հովհաննիսյան

«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»:  Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններից չէր։ Սակայն։ Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։

Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց և կացի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երևույթների թեմայով կան ամբողջական տեսություններ, առվազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղություններ, աշխարհով մեկ աշխատել են (և աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանության և տնտեսագիտության տարբեր ուղղություններով հարյուրամյակներով աշխատում են այս և հարակից թեմաների շուրջ, որ կան նոբելյան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հենց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդեն։ Դա մեր ընթացիկ իրականությունն է։

Այնուհանդերձ, եթե խնդիր ես դնում հասկանալու, թե իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (և նրա մոդիֆիկացված տարբերակի) գաղափարախոսությունը հենց իր թիմի, «մեծարգոների ենթամշակույթի» համար է զարգացնում։ Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, ինքնուրույն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ… Դրանք ուղիղ հակասության մեջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»» ,- գրել է Վահե Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031