Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում

Փեզեշքիանը և Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ մտքեր փոխանակելով հարավային Լիբանանում իրավիճակի շուրջ, որտեղ Իսրայելի ռեժիմը ցամաքային գործողություն է սկսել և շարունակում է ինտենսիվ օդային հարվածները։

Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը և ողջունում է հրադադարը: Նա ընդգծել է, որ Իրանը զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին՝ հույս ունենալով, որ Գազայում հնարավոր կլինի հրադադար հաստատել և անմեղ մարդկանց հետագա սպանությունները կդադարեցվեն: Սակայն, հավելել է Փեզեշքիանը, Իսրայելի ռեժիմն ակտիվացրել է հարձակումները Գազայում և հակամարտությունը տարածել Լիբանան՝ ցույց տալով, որ չի հարգում մարդասիրական կամ միջազգային օրենքները։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկ, որը կվերականգնի հանգստությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Փեզեշքիանը և կոչ արել ֆրանսիացի գործընկերոջը շարունակել ջանքեր գործադրել եվրոպական այլ երկրների հետ աշխատանքում՝ ստիպելու Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում:

Իրանի նախագահը նաև «դրական» է որակել Ֆրանսիայի կողմից Լիբանանում Իսրայելի հանցագործությունների վերջին դատապարտումը և զենքի էմբարգոն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիային, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել իր ունեցած ազդեցությունն իրավիճակն ապակայունացնող խաղացողների վրա, որոնք վայելում են Թեհրանի աջակցությունը»,- ասվում է տեքստում։  Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031