Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն․ ԱՆ

Երկու տարին մեկ հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:
Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն: Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով` շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:
Առողջապահության նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրակարգ պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցումը և նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են նաև պալիատիվ բժշկության հետ կապված խնդիրների լուծմանը: Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 36 բժշկական հաստատություն, որոնցից 15 բժշկական հաստատություններում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան բաժանմունք: ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում 2021 թվականից գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան: Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար: Մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն գործում է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև