Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Լրահոս

Բանակում զինվորների նկատմամբ վերահսկողությունն իսպառ բացակայում է. գողական բարքերը նպաստում են զինվորների մահվանը. Իրավապաշտպան

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն ավելի ուշ մանրամասնեց՝ Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։

Այս դեպքից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, ՊՆ-ն հաղորդեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին. ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքը ստացել է կզակի շրջանում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս իշխանությունների օրոք մահվան դեպքերը շատացել են։ «Հայտարարում են բանակում բարեփոխումներ, բայց, քանի որ այս իշխանության օրոք բանակում մահվան դեպքերը շատացել են, վկայում են, որ բարեփոխումներ չեն կատարվում, անզեն աչքով էլ է երևում, որ չեն կատարվում, իսկ մահվան դեպքերը դրա վկայությունն են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ բանակում զինվորների նկատմամբ վերահսկողությունն իսպառ բացակայում է, մթնոլորտը, գողական բարքերը նպաստում են զինվորների մահվանը։ «Էլ չասեմ, որ Քննչական կոմիտեն չի բացահայտում գործերը, չկա մի գործոն, որը կնպաստեր բանակում իրավիճակի փոփոխությանը։ Մահվան դեպքի ժամանակ նախարարը չի գնում՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել այդ զորամասում, ինչու է տեղի ունեցել, անձամբ պետք է իր ներկայությամբ փորձի ազդել հրամանատարական կազմի վրա, զինվորների վրա»,- նշեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝  Քննչական կոմիտեն արդյունքների մասին մանրամասներ չի հաղորդում, փաստաբաններն են տեղեկացնում, թե ինչպես են գործերը կոծկվում, փորձաքննությունները կեղծվում և այլն։ «Այսպես են աշխատել միշտ, հիմա էլ շարունակում են, ոչինչ չի փոխվել»,- նշեց նա։ Իրավապաշտպանը բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան մեջ մեղավոր է համարում հրամանատարական կազմին։

«Բոլոր դեպքերում մեղավոր է հրամանատարական կազմը, պատասխանատուները։ Ես զինվորներին չեմ մեղադրում, երբ բանակում չկա կարգուկանոն, չկա զինվորների իրավունքների պաշտպանություն։ Բանակը պետք է թափանցիկ լինի։ Նախարարը չի գնում դեպքի վայր, որ զգաստացնի, պարզի, թե ինչ է տեղի ունեցել, մենք չենք տեսել, որ որևէ զորամասի հրամանատար հեռացվում է  աշխատանքից։ Շատ հեշտ է բարեփոխել բանակը, բայց դա չունենք»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև