Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Հեղափոխական» դարձած Էդմոնը, Նիկոլի հետ միասին, մի բաժակ կոֆեով «խմել է» Արցախը ու չի մարսելու․ Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանն գրում է․
Սիրտը մանդատ է ուզում, ու էլի ուրիշի հաշվին
Ասում են, որ 2012թ.֊ի ԱԺ ընտրություններում, անհայտ իրավաբան Էդմոն Մարուքյանին, պատահաբար դարձրին պատգամավոր, որովհետև որոշվել էր, որ ինչ-ինչ պատճառներով պետք էր «պատժել» հայտնի լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալաքյանին: Ասել է թե, Էդմոնը «ուրիշի հաշվին» դարձավ պատգամավոր:
2017թ. ապրիլին մեր Էդմոնը պատգամավոր դարձավ ԵԼՔ դաշինքով՝ հիմնականում Նիկոլի ունեցած ընդդիմադիր վարկանիշի հաշվին: Այսինքն՝ պատգամավոր դարձավ էլի ուրիշի հաշվին:
2018թ. դեկտեմբերին Էդմոնը և ԼՀԿ-ում մանդատի խաթըր հավաքագրված ևս 17 մարդ, պատգամավոր դարձան աշխարհաքաղաքական ուժերի կոշտ ազդեցությամբ տեղի ունեցած իշխանափոխության, դրա հետևանքով սկսված էյֆորիայի և ՀՀ ընտրական օրենսդրության տված բոնուսների հաշվին: Այսինքն, շուն, գել, … ինչ կենդանի ուզում է լինի՝ միայն ՀՀԿ չլինի: Այսինքն մեր կլասսիկ Էդմոնը, կրկին պատգամավոր դարձավ ոչ թե իր քաղաքական կշռի, այլ բացառապես իրադարձությունների՝ իր համար նպաստավոր պայմանների հաշվին: Ասել է թե, ԱԺ մանդատներն իրենց ոտքով եկան ու ընկան իրենց գրպանը:
Ոչ ոք չի մոռացել իհարկե, որ ամենավերջին ամենապահին «հեղափոխական» դարձած Էդմոնը, Նիկոլի հետ միասին, մի բաժակ կոֆեով «խմել է» Արցախը ու չի մարսելու:
2021թ.֊ի հունիսին Էդմոնի ԼՀԿ-ն 15600 ձայն ստացավ ու չանցավ ԱԺ: Այնուհետ՝ հատուկ հանձնարարությունների դավադիր առաքելությունն ավարտած, Արցախը Ադրբեջանին հանձնողներին լուռ ծառայած էդմոնը, հիմա էլ հաջորդ ԱԺ-ում իր մանդատի մասին է մտածում: Եվ էլի ուրիշի հաշվին:
Ասում է, թող շուրջ 339000 քվե ստացած երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարները գնան տուն, որպեսզի շերեփուկի քաշով մանր-մունր կուսակցությունները շարունակեն նիկոլիզմի հետ միասին կործանել երկիրը:
Պետության ու հայրենիքի առջև Սերժ Սարգսյանի ունեցած վաստակի 1%-ն ունեցեք, հետո խոսեք: Մարդիկ արդեն անթաքույց խոսում են «…երկիրն էս վիճակից դուրս բերելու համար, թե մի բան անի՝ էլի Սերժ Սարգսյանը կարա անի»: Վստահ եմ, որ Էդմոնն էլ է այդպես մտածում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031