Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Գլխապտույտ մեդալների քանակից, թե քաղաքական սնանկություն ՔՊ-ում

Հենրիխ Դանիելյանը գրում է․
Գլխապտույտ մեդալների քանակից, թե քաղաքական սնանկություն ՔՊ-ում
Ընդհանրապես, պատմության մեջ շատ են հանդիպում մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով կորցնում են հողը ոտքերի տակից և վերադառնում իրականություն միայն այն ժամանակ, երբ երկնքից կործանված ընկնում են։ Կամ ճանապարհին հասկանում են, որ այլևս չեն լինի այն բարձրության վրա, որտեղ կային, կամ էլ ջարդուփշուր են լինում այդ բարձրությունից ընկնելով։ Եվ կապ չունի՝ դու ընդդիմադիր ես, թե իշխանական, մարդու «աստղայինը» որ տանում է, տանում է։ Անդրադառնալով այսօրվա ԱԺ-ի միջադեպին, պետք է փաստենք մի քանի կարևոր կետ:
1. Քյարամյանը ՔՊ-ին՝ իշխող կուսակցությանը, ցույց տվեց, որ ոչ միայն ընդդիմադիրները կարող են ռեպրեսիաների ենթարկվել ուժայինների կողմից, այլև, ըստ Քյարամյանի ակնարկի, «կոռումպացված»՝ այսինքն, փակագծերում՝ կոռուպցիայի դեմ կռիվ տվող իշխանավորները, որոնք ոչ վաղ անցյալում ծափ էին տալիս այն դահլիճում, որից հիմա նեղացած դուրս են գալիս՝ ի ցույց դնելով ըմբոստություն և անհամաձայնություն անարդարության նկատմամբ։ Ըմբոստություն, որը ցուցադրաբար դրսևորում էր Քյարամյանից նեղացած Վահագն Ալեքսանյանը:
2. Երկրորդ կարևոր կետը իշխանության ներսում առկա իրավիճակն է՝ այն «բարդակը», որ ձևավորվել է մինչ վարչապետը տարբեր տեսարժան վայրերում հեծանիվ էր քշում։ «Բարդակ», համեմված իրար վրա գործ տալով, իրար փնովելով, ներքին պառակտումներով և թիմի ներսում թևերի բաժանվելով՝ «ավինյանականներ», «ալենականներ», «պապիկյանականներ» և այլն:
3. Սա պոռթկում էր՝ իրականության պոռթկում, որը ասում էր հետևյալը. ինչպես Նիկոլը մարդկանց տվեց Ազգային հերոսի կոչում և հետո սարքեց դավաճան, այնպես էլ այսօր իր ուժային մի հատվածի ղեկավարը հստակ հաթաթա կտա ԱԺ իշխող խմբակցության վրա։ Իսկ վաղը կասեն, որ դուք ևս այն «Ազգային հերոսի» շքանշան ստացած դավաճանների շարքերում եք։
Հ.Գ.Ըստ «Օդում կախված» լուրերի, ՔՊ-ում քաղաքական թիմի դերակատարների մոտ խորը մտահոգություն է առաջացրել այսօրվա միջադեպը, այնքան խորը, որ որոշները ուզեցել են լքել իսկ մյուսները համոզել են իրար՝ դեռ պետք չէ լքել խորտակվող նավը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031