POLITICO-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսեվոլոդ Չենցովը, որ միջազգային հանրությունը պետք է խուսափի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի:
«Մենք պետք է գործադրենք այդ ճնշումը, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինը այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- հարցազրույցում ասել է դիվանագետը:Չենցովի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Կրեմլը երեքշաբթի հայտարարել է, որ Պուտինը դիտարկում է ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպվող ամենամյա կլիմայական հավաքին մասնակցելու հնարավորությունը: Նաև հաղորդվել էր, որ Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:
Պուտինը, Արևմուտքի հետ խիստ լարված հարաբերությունների ֆոնին, վերջին տարիներին կրճատել է միջազգային ճամփորդությունները, իսկՄիջազգային քրեական դատարանի կողմից ռազմական հանցագործությունների մեղադրանքների համար արձակված կալանավորման հրամանագիրը էլ ավելի է սահմանափակում ՌԴ նախագահի՝ օտարերկրյա ուղևորությունների շրջանակը: Չենցովն ընդգծել է, որ կալանավորման հրամանը պետք է բավարար լինի մեծ միջոցառմանը Պուտինի ներկայությունը խափանելու համար։















































