Skip to main content

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան

Լրահոս

Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան. բա իհարկե Իրանի սահմանից էլ դուրս կգան. Գագիկ Մելքոնյան (News.am)

Ռուսաստանը մեզ դավաճանել է 2020 թվականից սկսած։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ–ում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Եթե մենք Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մեջ ենք, հարաբերություններ ունենք, ու մենք չենք ուզում, որ Ռուսաստանը մերը տիրակալը լինի, նշանակում է Ռուսաստան գնալն ու ռուսների հետ խոսելը սխա՞լ է։ Չէ՞ որ մենք տնտեսապես կապված ենք իրար հետ, և այնպես չէ, որ միայն մենք ենք կապված Ռուսաստանի հետ, իրենց էլ է օգուտ»,- նշել է պատգամավորը։

«Քանի որ Ռուսաստանը համարվում էր մեր անվտանգության երաշխավորը, բայց 2020-ից հետո մենք տեսանք, որ բաներ է փոխել Ռուսաստանը, իր դաշնակցին նա փոխեց, իր դաշնակիցն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը, պահեց Ադրբեջանի շահերը։ Ռուսաստանը մեզ դավաճանել է 2020-ից սկսած։

Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան սահմանից։ Բա իհարկե Իրանի սահմանից էլ դուրս կգան, Թուրքիայի սահմանից էլ դուրս կգան։ Այո, իրենք ճիշտ են անում, մենք պիտի պահենք մեր սահմանները, եթե մենք անկախ երկիր ենք։ Այնպես չէ, որ Թուրքիայի սահմանին հիմա կանգնած են ռուսական զորքեր, ոչ, 80 տոկոսը հայ տղաներ են կանգնած»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև