Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված: 33-ամյա վարորդը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Երիտասարդը ներկայացրել կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։


















































