Skip to main content

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ

Լրահոս

Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վրաստանի Նինոծմինդայի շրջանային ոստիկանության նախկին պետ, հասարակական գործիչ Արսեն Կարապետյանը պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին՝ դա անհրաժեշտ քայլ համարելով երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից հանելու համար։ Նախընտրական իր հարցազրույցում նա ընդգծում է, որ իր պարտքն է համարում պաշտպանել քաղաքացիների շահերը և Վրաստանը տանել կայուն զարգացման ճանապարհով։ «Ես հեռացա ոստիկանությունից, քանի որ իմ սկզբունքներն ու համոզմունքներն այլևս չէին համապատասխանում այն պայմաններին, որոնցում հայտնվել էի:

Անհնար է աշխատել մի համակարգում, որը մերժում է իր ժողովրդի շահերը և երկիրը տանում դեպի կործանում»,- նշում է Կարապետյանը։ Նա նաև հավելում է, որ պետության ներկայիս ղեկավարությունը բավարար ջանքեր չի գործադրում երկրում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Կարապետյանի խոսքով, իր՝ քաղաքականություն վերադառնալու հիմնական նպատակն ու պատճառը կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը և պետական կառավարման բարելավումն է։ Նա նշում է, որ վերջին տարիներին վրացական ինստիտուտները տուժել են կոռուպցիայից ու անարդյունավետությունից, իսկ տնտեսական ու քաղաքական գործընթացները միայն վատթարացրել են երկրի վիճակը։

Կարապետյանը հույս ունի շահել ընտրազանգվածի զգալի մասի վստահությունը՝ ընդգծելով, որ իր ծրագիրն ուղղված է իրական փոփոխությանն ու մարդկանց կյանքի բարելավմանը։ «Իրավապահ մարմիններում իմ աշխատանքի փորձը ցույց տվեց, որ փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ պատճառով ես վերադառնում եմ քաղաքականություն։ Ես գիտեմ՝ ինչպես վերականգնել կարգուկանոնը և ինչպես ստեղծել այնպիսի համակարգ, որը կծառայի քաղաքացիներին և ոչ թե հատուկ մարդկանց շահերին», — ասում է նա։ Ընդդիմադիր Արսեն Կարապետյանն իր հիմնական խնդիրն է համարում արդարության վերականգնումն ու արդյունավետ կառավարումն ապահովելը. «Վրաստանի քաղաքացիներն արժանի են ավելի լավ ապագայի. նրանք արժանի են արդարության, անվտանգության և զարգացման հնարավորությունների»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև