Skip to main content

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ

Լրահոս

Խուզարկությամբ մեքենայում ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 15-ին, գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա եղել էր ատրճանակի նմանվող հրազեն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ 34-ամյա երիտասարդը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 16-ին խուզարկվել է 34-ամյա ուջանցու «Նիսան» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի ատրճանակ և ծալովի դանակ: Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև