Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Նպատակ ունենք Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու նպատակի մասին։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ-ղազախական միջմշակութային հարաբերություններին, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա գործընկերությանը և երկխոսությանը, դրանց զարգացման հեռանկարներին։

Նախարարի խոսքով՝ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը ղազախ հանրությանը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել ժամանակակից Հայաստանի մշակույթի մասին։ «Սա միանգամյա միջոցառում չէ, քանի որ մենք նախորդող տարիների ընթացքում շատ հետաքրքիր միջոցառումներ ենք ունեցել։ Մենք ակտիվ կերպով նաև նշել ենք ղազախ բանաստեղծների հոբելյաններ։ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախական կենտրոնը, որտեղ նաև համապատասխան թարգմանություններ են արվում։ Բացի այս, նպատակ ունենք նաև Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ․ այժմ քննարկումների փուլում ենք», — հայտնել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք փոխադարձաբար իրականացվում են երկու երկրների կողմից, միտված են երկու ժողովուրդների մշակույթը միմյանց ներկայացնելուն և մարդկանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելուն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031