Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել. Թագուհի Թովմասյան

ԱԺ  ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած՝ օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը՝ արտաբերած թեկուզ անընդունելի խոսքի համար:

Չեխիայում գտնվող Ալեն Սիմոնյանը, ըստ ամենայնի, հետևել է խորհրդարանական լսումներին, որը կազմակերպել էր ընդդիմությունը, ու վիրավորվել: Նրա խոսնակը հայտնել է, թե խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանն Ազգային ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական-վիրավորական արտահայտությունների համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել և չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք:

Իսկ ի՞նչ էր ասել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարել է. «Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»։

Այս խոսքերից հետո ԱԺ պահպանությունն իրականացնող անձիք նախկին պատգամավորների ձեռքերը ոլորել և դուրս են հանել շենքից:

Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, այսպես՝ «զրո» հանդուրժողականությամբ են արձագանքում քաղաքական ընդդիմախոսներին, այսպես է պաշտպանվում ազատ խոսքը, որի մեջ այս դեպքում, այո´, կար նաև վիրավորանք:

Հետաքրքիր է, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, նախօրեին ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պետական պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել:

Բայց ինձ համար առավել տարակուսելի է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկինում ավելի հանդուրժող էր իր մասին նույնատիպ խոսույթի նկատմամբ, քան այսօր: Տեսանյութով հիշեցնում եմ…

Իսկ քաղաքացու վրա թքելը կմնա հավերժ խարան Սիմոնյանի ճակատին դաջված՝ ամոթի, նվաստացման և լկտի անպատժելիության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև