Ադրբեջանը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր, ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը: «Հրավերն ուղարկվել է հայկական կողմին, մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում», — ասել է Էլնուր Սոլթանովը:















































