Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, նախատեսված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, այնտեղ հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո՝ կանոնակարգը պետք է մտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են կանոնակարգը։

«90%-ով հաստատելու ենք, եթե ՍԴ-ն էլ որոշում ունի, ինչո՞ւ չպետք է ընդունենք», – փոխանցեցին մեզ ՔՊ-ից:

Կարճ ասած՝ Իլհամ Ալիևի հերթական պահանջն էլ է կատարվում, իսկ Ադրբեջանում այս փաստաթղթի ընդունման գործընթացն անգամ չի մեկնարկել. իսկ միայն ՀՀ վավերացմամբ տվյալ փաստաթուղթը ոչինչ չարժե: Այն կգործի երկու կողմերի վավերացումից հետո միայն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031