Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

ՀՀ-ում տոտալ անտարբերություն ու հեծանվացավ․ ինչքան Նիկոլն ավելի է խնդրում «խաղաղություն», այնքան Բաքվից հուժկու են հնչում դիվանագիտական ապտակների շառաչը

Արմեն Հովասափյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական պերմանենտ զարգացումներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, շուրջբոլորը պայթյուն ու պատերազմ է, իսկ ՀՀ-ում տոտալ անտարբերություն ու հեծանվացավ (բարլուսով էլ Գյումրին հարամեց): Նախ, Նիկոլն ու իր պլեադան շուրջ երկու ամիս տիրաժավորվում էին, թե Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն օրերի հարց է, անգամ Խաչատուրյան Վահագն այս առումով կենդանության նշաններ դրսևորեց, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ակնհայտ երևաց, որ Իլհամը ոչ միայն տապալում է այդ գործընթացն ամբողջությամբ, այլ ընդհանրապես ցանկություն էլ չունի որևէ կոնկրետ քայլ կատարել այդ ուղղությամբ:
Ի դեպ ասեմ, որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի (Ալիևի մոսկովյան անտարբեր ուսերի թոթվումը վկա): Այլ կերպ ասած, ինչքան Նիկոլն ավելի է խնդրում ու գովազդում «խաղաղություն», այնքան Բաքվից հուժկու են հնչում դիվանագիտական ապտակների շառաչը:
Մի կողմից հարավ-արևմուտքում ընթացող պատրազմը, մյուս կողմից Վրաստանում հաջորդ շաբաթ սպասվում է խորհրդարանական ընտրություններ, որին բավական տրամադրված սպասում են բոլոր աշխարհաքաղաքական բևեռները: Միանշանակ է, Վրաստանի ընտրություններն իրենց ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու հայաստանյան առաջիկա գործընթացների վրա. այս հարցում, սակայն, ևս Նիկոլն ընդունել է կրավորական կեցվածք և լուռ ցավերի մեջ է:
Դրա փոխրեն իշխանական էժանագին սազանդարները հերթական անգամ շահարկում են Ապրիլյանի թեման ու Սերժ Սարգսյանի հավասարակշռված բազմավեկտոր քաղաքականության ու քայլերի վրա պրիմիտիվ «խաղեր» տալիս: Ուրեմն դրանք արհեստական փորձում են Սարգսյանի բանակցային փաթեթին անուն կպցնել՝ մարդկանց մոտ հակասկան տրամադրություն ու դեմոնիզացիայի նոր պորցիա հասունացնելով: Իրականությունը և մարդկային հիշողության դեմ միանշանակ անզոր են պոպուլիստական ու առանց նյութական, բովանդակության գրչակությունները, քանի որ Սարգսյանից Նիկոլը ուժեղ բանակցային ժառանգություն էր ստացել, այլ բան է, որ վերջինս գիտակցաբար այն մսխեց ու «բանտիկով» նվիրեց իր իրական տերերին:
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ պետությունը պետք է հարմարվի ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններին և ճիշտ դվերսիֆիկացնի իր պոտենցիալը, ինչպես շուրջ 10 տարի անում էր Երրորդ նախագահը՝ կիրառելով հստակ մշակված ու բազմավեկտոր քաղաքական կուրս, ում խոսքը հասանելի էր աշխարհի բոլոր բարձր ամբիոններից, ում ճանաչում էին որպես գիտակից ու վստահելի գործընկեր բոլոր հարցերում:
Չէ՛, պաթոս չկա, ուղղակի ինչ կա՝ դա եմ ասում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031