Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել

Խորվաթիայի Նովիգրադ քաղաքում անցկացվել է Յունիֆայթ Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը (world UITF taekwon-do championships 2024) և աշխարհի գավաթի (UITF taekwon-do world cup 2024) առաջնությունը։ Հայաստանից առաջնությանը մասնակցել են Ապարան համայնքի մարզադպրոցի ITF թաեքվոնդոյի 4 մարզիկներ՝ սև գոտի երկրորդ դան Մհեր Մարտիրոսյանը (16 տ.), դեղին գոտիներ Արեգ Մելիքյանը (8 տ.), Տիգրան խաչատրյանն (11 տ.) ու Ժորա Երեմյանը (11 տ.)՝ EITF-ի մարզիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Մարզիչը նաև մրցել է ու իր տղաների հետ միասին Հայաստան է վերադարձել բարձր տիտղոսներով՝ 4 ոսկե մեդալ, 2 արծաթ, 4 բրոնզ:

Աշխարհի առաջնությանը մասնակցել  է 12 երկիր, իսկ աշխարհի գավաթի խաղարկությանը 11 երկիր, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հոլանդիան, Խորվաթիան, Չեխիան, Նորվեգիան, Իռլանդիան  և այլն:

Տղաները Խորվաթիայում հանդես են եկել 4 մրցաձևում՝ մենամարտ, թիլ, փայտի կոտրում և հատուկ տեխնիկա:

Հայաստանը ներկայացնող թիմը փայլուն է հանդես եկել բոլոր մրցաձևերում, ինչի արդյունքը հատուկ մեդալն է, որը շնորհվել է մեր երկրին կազմակերպիչների և մրցավարների կողմից՝ բարձր պատրաստվածության ու մասնակցության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031