Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ չէ, այդպիսի առաջարկ չկա. Միրզոյան

«3+3»-ը տարածշրջանային խորհրդատվական հարթակ է, որին առաջին պահից էլ մասնակցել ենք և կարծում եմ՝ կշարունակենք մասնակցությունը, քանի որ կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները»,-.ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին, թե կարո՞ղ է «3+3»-ը լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ, Միրզոյանը պատասխանեց՝ այդպիսի առաջարկ  չկա սեղանին դրված։

«Եթե լինի էլ, նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք ունենք Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություներով»,-ասաց նա։

Միրզոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը․  «Կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Ինչ վերաբերում է այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին, ապա  Միրզոյանն ասաց՝ առաջին անգամ չէ, որ ոչ կառուցողական հռետորաբանություն են նկատում պաշտոնական  Բաքվից։

«Սա որևէ կերպ մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար և կառուցողական և ակտիվ աշխատել՝ օր առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագումն իրականցնելու համար»,-ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031