Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Բաքուն պետք է ապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. Ֆրանսիայի պատգամավոր

Նոյեմբերի 11-ին COP29-ն ընդունել պատրաստվող Ադրբեջանն անպատիժ շարունակում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր աղետալի ծրագիրը։ Ադրբեջանը 10 ամիս սովի մատնեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը, իսկ հետո ստիպեց ամբողջ բնակչությանը լքել Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ասվում է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազի հայտարարության մեջ, որը տարածել է Ֆրանսիայի Սենատի մամուլի ծառայությունը։

«Բաքուն դեռևս անազատության մեջ է պահում Արցախի Հանրապետության կամայական ձերբակալված մի քանի քաղաքական գործիչների և շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգությունը ոչնչացնելու իր աշխատանքը։

COP29-ի մեկնարկից առաջ մարդկայնության դեմ հանցագործություն համարվող այս արարքները թողտվությամբ չհրահրելու համար, բարեկամության խումբը միջազգային հանրությանը կոչ է անում առաջ քաշել իր պայմանները՝ Ադրբեջանից պահանջելով.

քաղբանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատ արձակում,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության անհապաղ ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ հայկական ժառանգության պաշտպանության համար,

Արցախի փախստականներին հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց վերադարձի իրավունքից՝ լիովին ապահով պայմաններում՝ ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

Հոկտեմբերի սկզբին ադրբեջանական իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտի պատմական կենտրոնի մեծ մասը։

Այս գործողությունները, որոնց նպատակն է ջնջել հազարավոր տարիների պատմության բոլոր հետքերը, համեմատելի են Իրաքում, Սիրիայում և Լիբիայում ԴԱԻՇ-ի իրականացրած հանցագործությունների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն այնուհետև որակել էր որպես «մշակութային ցեղասպանություն»:

Ալիևի ռեժիմը հաստատում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին հայրենիք վերադառնալ թույլ չտալու իր մտադրությունները»,-ընդգծել է բարեկամության խմբի ղեկավարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031