Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Սասուն Միքայելյանն ուրիշ բան ասել չի կարող․ ես անկախ պետությունում եմ ծառայել․ Մովսես Հակոբյան. 168․am

 168am-ը գրում է․ 

2018 թվականի թավշյա իրողություններն Արցախյան ազատագրական պայքարից առավել կարևորող Սասուն Միքայելյանը, որն ավելի ուշ ստանձնեց նաև Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը, իր՝ «երկիրը պահողի» առաքելությանը հակասող հերթական հայտարարությունն է արել։

«Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»,- «Եռաբլուրում», չկաշկանդվելով անգամ զինվորական պանթեոնում իր ներկայությունից, ասել է ԵԿՄ նախագահը։

Նա որպես պարզաբանում, իհարկե, հավելել է նաև փաշինյանիզմներ՝ 30 տարի չզինվելու, ալան-թալանի ու մնացածի մասին։

«Քսան տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված։ Գոնե մենք ունենանք մեր 28.943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն։ Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել»,- ասել է Սասուն Միքայելյանը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ շեշտեց, որ Սասուն Միքայելյանի դեպքում այս հայտարարությունները սպասելի էին։

«Սասուն Միքայելյանի կողմից ադեկվատ են․ ինքն ուրիշ բան չի կարող ասել,- նկատեց ռազմական գործիչը, ապա անդրադառնալով հստակեցմանը՝ սա հարված չէ՞ սահմանը պահող զինվորի թիկունքին, արձագանքեց,- Ի՞նչ կապ ունեն Սասուն Միքայելյանն ու կռիվը, կամ բանակը»։

«Ֆորպոստ»-ի, «անկախ պետություն» չլինելու մասին ԵԿՄ նախագահի հայտարարություններին ի պատասխան էլ՝ Մովսես Հակոբյանը հակիրճ հավելեց․ «Ես անկախ պետությունում եմ ծառայել»։

Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը, ոչ ավել, ոչ պակաս, պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031