Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Իմ «պաշտոնանկության» հարցով քննարկում ֆրակցիայում չի եղել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսվել ՔՊ-ում:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը կուսակցությունում թև չունի.

«Անդրանիկ Քոչարյանի թևը դա թև չէ, դա պաշտպանության հանձնաժողովի անդամներն են, որոնց հետ մենք ներդաշնակ աշխատում ենք: Երբ որ թևեր առաջանան, մեր պետությունը մտածելու, մտահոգվելու տեղիք կունենա»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ հակասություն չունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ.

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին  արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում, որովհետև տարիներ շարունակ ես այս ալիքների վրայով եկել եմ, եղել եմ և՛ իշխանություն ,և՛ ընդդիմություն, ամեն ինչի միջով անցել եմ և հիմա նստած եմ այն աթոռին, որին նստած է եղել Վազգեն Սարգսյանը»,- հայտարարեց նա:

Քոչարյանը նաև ասաց, որ կուսակցությունում չպետք է իրենից վտանգ զգան․

«Ես ասել եմ մի անգամ՝ իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. սեպ խրողների թիվը գնալով շատացել է»,- ասաց նա:․

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031