Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանն անդրադարձավ նաև երեխաների բակային խաղերի վերացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ առաջարկվում է ՀՀ-ի ոչ նյութական մշակութային  ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 51 տարրից, համալրել ևս 17  ոչ նյութական արժեքներով, ինչպիսիք են, օրինակ, Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյուրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և դրա կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, Ճամբարակում մեղվապահության ավանդույթը և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջության գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այս պրոցեսը, որում հերթական քայլն են անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացված գործընթաց.

«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա ունենք ու պարտավոր ենք այս մշակութային քաղաքականության էությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ մենք այսօր չունենք այսպիսի ոչ նյութական արժեքների կորսվելու հավանակություն, ապա չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքնորն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն: Մենք ազգային ռազմավարության մեջ ընդծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ռազմավարական արժեք: Երբ մենք տարբեր գյուղեր ենք գնում, այնտեղ մարդիկ հյուրասիրություններ են անում, ներկայացնում են կենցաղը, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են: Նման դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք գրանտային ծրագիր իրականացնենք, որպեսզի մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով և հավաքագրեն»:

Փաշինյանը նաև շեշտեց, որ շատ մեծ մշակութային շերտ է կորսվում վերջին տասնամյակներում և դրանք այն խաղերն են, որոնք երեխաները ժամանակին խաղում էին բակերում.

«Մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են: Հետո Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն այդ  ամենը պատառ-պատառ վերականգնելու համար: Այսօր մենք հույս չունենք, որ երեխեքին կարող ենք համոզել, որպեսզի այդ խաղերը նորից խաղան: Այդ երեխաները մեծանում են, դառնում պատգամավոր, նախարար, բիզնեսմեն, կառավարության անդամ և հանրությանը հետազոտելու համար, եթե մենք լուրջ ենք վերաբերվում այս ամենին, դա չափազանց լուրջ ինֆորմացիա է: Այս պրոցեսը պետք է շարունակվի: Շատ կարևոր է ոչ միայն դրանք փաստագրելը, այլև հասանելի դարձնելը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև