Skip to main content

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

Լրահոս

Կխաթարվի բուհի բնականոն գործունեությունը. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում

Հայաստանի ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները դեմ են, որ համալսարանի 2-րդ մասնաշենքը տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նրանք երթով համալսարանից եկել են կառավարության մոտ` հայտնելու իրենց դիրքորոշումը։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ։

«Այդ նախագիծը եթե որոշում դառնա և օտարվեն այդ տարածքները, կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը, որովհետև այդ պարագայում շուրջ 40 լսարան տրամադրվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին և շուրջ 1300 ուսանողի համար ֆիզիկապես անհնարին կլինի ուսումնական պարապմունքներ կազմակերպելը»,–լրագրողներին ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը։

Նա հավելեց, որ այդ մասնաշենքում են տեղակայված եզակի կարևորության լաբորատորիաներ, որոնց տեղափոխումն անհնար է, իսկ դրանց բացակայության պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կրթական ծրագրերը։

«Լուրջ խնդիր է առաջանալու։ Մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»,–հավելեց նա։ Դասախոսներից Արա Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ խոսակցությունները, թե համալսարանների շենքերը հյուրանոցներ կդառնան, կարող են ճիշտ լինել։ «Ինչքան տարածք պետք է վերցնեն, խփում են Ագրարայինի գլխին։ Ինչքա՞ն պետք է լռենք, սա նման է հող հանձնելուն, և մենք դեմ ենք»,–ասաց դասախոսը։ Նա նաև ընդգծեց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այդ հարցն իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031