Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կողմնակիցներ կան. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացնելիք այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նա, պաշտպանելով Թուրքիայի հետ երկխություն ունենալու տեսակետը, նշել է, որ կողմնակից է խաղաղությանը։Միցոտակիսը շեշտել է, որ Հունաստանում ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն կուսակցության» ներսում կան շրջանակներ, ովքեր դեմ են Թուրքիայի հետ երկխոսությանը։

«Երկխոսությանը դեմ արձագանքողների այլընտրանքային առաջարկը ո՞րն է։ Նրանք նախընտրում են հանգի՞ստ, թե՞ ալեկոծ ջրերը»,- հավելել է նա։

Հունաստանի ղեկավարը նշել է նաև, որ անցած 5 տարվա հետ համեմատությամբ հունական կողմն ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ պաշտպանության և թե՛ տնտեսության տեսնանկյունից, ապա ասել․

«Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կողմնակիցն եմ։ Մեր հարաբերություններն այժմ ավելի լավ վիճակում են, քան նախկինում։ Ժողովուրդների միջև հարաբերություններն էլ են լավ։ Նայե՛ք մեր աշխարհագրությանը։ Մենք դատապարտված ենք Թուրքիայի հետ միասին ապրել։ Նույնիսկ լինում են «պատերազմենք Թուրքիայի հետ» ասողներ, բայց դա անընդունելի է»։

Նշենք, որ Ֆիդանը Հունաստան կմեկնի հունվարին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Միցոտակիսի գլխավորությամբ կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» նախապատրաստական աշխատանքների իրականացման համար։ Tert.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև