Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Վահագն Խաչատուրյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ։ Այս մասին հայտնում են  նախագահի աշխատակազմից։

Արքայազնը Հայաստան է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար:

«Մենք լավատեղյակ ենք Ձեր և ձեր հիմնադրամի մարդասիրական գործունեությանն ու շատ բարձր ենք այն գնահատում: Աշխարհում այսօր իրապես էլ սոցիալական արդարությունը պակասում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների, Ձեր գործունեությունը նպաստում է այդ խնդիրները կանխարգելելուն, ինչը շատ կարևոր առաքելություն է»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին թագավորական մեծություն արքայազնը նշել է, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստան այցելելու համար և լայն հնարավորություններ ու ներուժ է տեսնում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով սոցիալական և կրթական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների զարգացման նախաձեռնությունների կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլազիզ բին Թալալի մարդասիրական գործունեությունը և նրա աջակցությունը աղքատության հաղթահարման ու կրթական բարեփոխումների ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ նման գործընկերներ, ովքեր կիսում են կայուն զարգացման և սոցիալական արդարության հաստատման և առաջընթացի նպատակները։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը՝ որպես արդյունավետ կառավարման և հաշվետվողականության երաշխավորման կարևոր գործոն։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը հնարավորություն է ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար։

Նրանք անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա փոխգործակցության ներուժի կյանքի կոչման լայն հնարավորություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում։ Աբդուլազիզ բին Թալալը նշել է, որ Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և պատրաստ է աջակցել երիտասարդությանը միտված ծրագրերին, որոնք կնպաստեն գիտելիքի և հմտությունների փոխանակմանը։ Tert.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև