Skip to main content

ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ

Լրահոս

Չկա ողջամիտ բացատրություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի խոչընդոտմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:

Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբերհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։

Նա, հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, ասել է․ «Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։

Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին և դժգոհել․ «Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև