Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Փաշինյանն ու թիմը հայոց պետականությունը վերածում են «failed state»-ի

Չորս տարի փաշինյանական վարչախումբը ստել է, ամեն բան արել հայկական բանակը չվերականգնելու համար, և այսօր մենք բոլորս հստակ գիտակցում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, պետականությանը, համաշխահրային ամբողջ հայությանը սպառնացող վտանգը։ Գործող իշխանությունն իր ապաշնորհ քայլերով հասցրել է երկիրը անվերադարձի կետին։ Այսօր Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում։ Ստիպված ենք ցավով փաստել պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը։ Փաստացի ժողովուրդը չի հավատում իշխանությունների՝ արտաքին վտանգներին դիմադրելու ունակությանը։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանն ու թիմը հայոց պետականությունը վերածում են «failed state»-ի, որպեսզի ՀՀ-ն չունենա տնտեսական ներուժ, ռազմական հզորություններ, ունենա արտագաղթող ու իր ապագան հայրենիքի հետ չկապող երիտասարդություն։ ՀՀ քաղաքացիները հասկացել են, որ Փաշինյանն ու թիմը բերվել են իշխանության արտաքին ուժերի կողմից՝հայոց պետականության զրոյացման համար։ Արցախը հանձնած թիմը հանգիստ վայելում է կյանքը, Փաշինյանը հեծանիվ է վարում, թիմն էլ դարձել է դոլարային միլիոնատերերի խմբակ։ Արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար է, չկան նոր աշխատատեղեր, մարզերն ու սահմանամերձ գյուղերը դատարկվում են, ՀՀ տարածքները հանձնվում են, իսկ որոշները՝Վարդենիսի և Ջերմուկի հատվածներում՝մնում են օկուպացված։ ՔՊ-ն ոչ մի սոցիալական խնդիր չի լուծել՝ավելացնում են հարկերն ու տուրքերը, գնաճը չի դադարում, ինչն էլ հանգեցնում է մասայական արտագաղթի։ ՀՀ հպարտ քաղաքացիներն իրենց ապագան չեն կապում նիկոլական Հայաստանի հետ։ Հայ-ռուսական ռազմավարական կապերը թուլանում են, ինչն էլ ազդում է ՀՀ ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության վրա։

Անդրանիկ Պետրոսյան

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև