Skip to main content

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով. ԱԱԾ | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան

Լրահոս

Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված. (տեսանյութ)

2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով  նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված  քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին և քննությամբ դեռևս չպարզված անձանց հավաքել և տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաև կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաև՝ տուժող Դ.Պ.-ն:

Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի և վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն,  դրսևորելով առավել ակտիվ և ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաբժշկական փորձաքննություններ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու,  իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031