Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ովքե՞ր էին Աննա Հակոբյանի հետ «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի մեղքով ու պատճառով կրած պարտության արդյունքում ստորագրված կապիտուլ յացիայի 4-րդ տարելիցի օրը, երբ Ադրբեջանի նախագահի տիկինն իր երկրի դրոշի լուսանկարն է հրապարակել՝ որպես իրենց «հաղթանակի» նշանավորում, իսկ հազարավոր հայորդիների մայրեր, քույրեր ու կանայք Եռաբլուրում էին կամ Հայաստանի այլ բնակավայրերի գերեզմանոցներում՝ այցելելով իրենց զավակների ու ամուսինների շիրիմներին, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկարներ է հրապարակել իր աֆրիկյան այցի՝ սաֆարի-զբոսանքի մասին:

Մեր ուշադրությունը գրավեց լուսանկարներից մեկը, որը մակագրված է «Ես և իմ լավագույն ընկերները»: Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են: Իսկ ովքե՞ր էին նրանք: Դա ճշտելը մեծ բարդություն չէր ներկայացնում, որովհետև «Սաֆարիի աղջիկները» նշումից զատ, նկարի վրա արված էր մի քանի «թեգ»: Պարզվեց՝ խոսքը բժիշկ Գոհար Պետրոսյանի ու նրա դստեր՝ Լինդա Կոստանովայի մասին է:

Սոցիալական ցանցերում մի փոքր «պտույտից» պարզվեց, որ Գոհար Պետրոսյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, իսկ նրա ամուսինը ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովն է: Ըստ մի շարք օգտատերերի, հենց վերջինս էլ ֆինանսավորել է Աննա Հակոբյանի և նրան ուղեկցողների աֆրիկյան հանգիստը: Ի դեպ, օգտատերերը նաև նշում էին, որ նկարում երևացող Լինդա Կոստանովային «տեղավորել են հարկայինում»:

Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, էկոնոմ դասի տոմսերով փաթեթի մասին է, որովհետև մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ բիզնես դասի միայն տոմսերի գները երկու անձի համար տատանվում էին 7-ից 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031