Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ուրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը, ուրուգվայցի քաղաքական գործիչներն այդ մասին հայտարարություն են տարածել։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին։ Միաժամանակ, ընդգծում ենք ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար».-ասվում է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031