Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը (լուսանկարներ)

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ մարջանն ավելի մեծ է, քան կապույտ կետը:

Սողոմոնյան կղզիների մոտ մարջանը հայտնաբերող խումբն այն բնութագրել է որպես ստորջրյա տաճար։ Հետախուզական թիմի գիտնականների կատարած չափումների համաձայն՝ մարջանն ունի 34 մ լայնություն, 32 մ երկարություն և 5,5 մ բարձրություն։  Մարջանները մեծ ճնշման տակ են հայտնվել, քանի որ օվկիանոսները տաքանում են կլիմայի փոփոխության պատճառով: Այս մարջանը հայտնաբերվել է ավելի խորը ջրերում, քան որոշ մարջանյան խութեր, և հնարավոր է, որ դրա շնորհիվ այն պաշտպանված է մնացել ծովի մակերևույթի բարձր ջերմաստիճանից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև