Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։ Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտերին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ մարդկանց քաղաքական առևտրի թեմա է դարձնում։ Լրիվ այլ հարց է նաև այն, որ Բաքվում բազմաթիվ գերիների ուղղակի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկում։ Ադրբեջանն ուղղակի թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների վրա։

Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։ Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։

Մեզանում ընդունված է միշտ խոսել միջազգային դերակատարների մասին, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, սակայն պարզից էլ պարզ է՝ որպեսզի միջազգային դերկատարները քայլեր ձեռնարկեն կամ տեղից շարժվեն, այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանեն առաջին հերթին ՀՀ իշխանությունները։ Բայց ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման։ Ավելին, նրանք նույնիսկ ներսում են խուսափում այդ թեմայի արծարծումից: Օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում: Իսկ ի՞նչ արեցին իշխող ուժի ներկայացուցիչները, ճիշտ է՝ չմասնակցեցին քվեարկությանն, ու արդյունքում նախագիծը չընդունվեց։

Տեղի ունեցածից կարելի է մի քանի հետևություն անել։ Կա՛մ իշխանություններն այնքան են վախեցած, որ չեն ցանկանում հանկարծ Բաքվին «նեղացնել», կա՛մ էլ հերթական ծառայությունն են մատուցում Ադրբեջանին, որպեսզի այդ երկրի ղեկավարությունը շոյի իրենց գլուխը և սպառնա միայն ընդդիմադիր «ռևանշիստներին»։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ՀՀ իշխանություններն ինչքան էլ ցույց տան, թե մտահոգված են գերիների ճակատագրով, իրականում շահագրգռված չեն, որ գերիներին Ադրբեջանը հանձնի, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Հայաստան գալուց հետո հարցեր կարող են բարձրացնել ու նույնիսկ Արցախի ճակատագրի հետ կապված շարժում սկսել։ Իսկ իշխանությունները մտահոգ են, բնականաբար, նման հեռանկարից։ Ավելին, առնվազն Ռուբեն Վարդանյանի քաղաքական ներկայությունից, քաղաքական ստվերից Նիկոլը պարզապես սարսափում է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031