Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Վահագն Խաչատուրյանն Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական կարգավորման և կայունության ապահովման գործում: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԱՀԿ-ի գործունեությունը կարևոր է ոչ միայն առևտրի ազատականացման, այլև համաշխարհային տնտեսության բարելավման տեսանկյուններից։

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը Նգոզի Օկոնջո-Իվեալային է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնել տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ապահովման:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման հնարավորությունների և կարևորության վերաբերյալ, նշելով, որ թվային տնտեսության խթանումը կարող է նպաստել երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և խթանելով ներդրումները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031