Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս․ Աննա Հակոբյանի նոր միջոցառումը

2024թ․-ի դեկտեմբերի 30-ին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի նոր միջոցառում՝ ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը։

«Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:

im qayl mij

Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին՝

«ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ՝ 220553350459000
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 163006248849

Նպատակ՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին
Պարտադիր նշել փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար Վիճակահանության մանրամասնություններին ծանոթանալու նպատակով զանգահարել +374 44 444 780 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին, իսկ Հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև