Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայոց պետականությունն ոչնչացնող ՔՊ-ական թիմին հուզում է Փաշինյանի մորուքը

Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը և նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը: Փաշինյանն ու թիմը այնքան անհոգ են, որ քննարկում են ոչ թե Ադրբեջանի մոտակա հարձակումն ու 13 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը, այլ հեծանիվի սիրահար վարչապետի սափրվելը կամ չսափրվելը։ Հայոց պետականությունն ոչնչացնող ՔՊ-ական թիմին հուզում է Փաշինյանի մորուքը՝հայ ազգի ու արցախահայերի ճակատագիրը նրանց չի հետաքրքրում։ ՔՊ-ն 2018թ․-ից մինչև այսօր ապացուցել է, որ նրանց համար կա միայն մեկ նպատակ՝հարստանալ ու մնալ իշխանության՝Բաքվի, Արևմուտքի կամ այլ ուժային կենտրոնների շահերը սպասարկելով։ Նրանց համար չկան կարմիր գծեր՝եթե պետք է հանձնել Արցախը՝ոչ մի խնդիր, կազմաքանդել բանակը՝ոչ մի խնդիր և այդպես շարունակ։ Փաշինյանին այսօր հուզում է մեկ հարց՝ինչպես մնալ իշխանության՝տարիներ շարունակ հակառուսական քարոզչությունից հետո այսօր պետք է ինչ-որ կերպ փորձել սիրաշահել Մոսկվային, քանի որ հենց ՌԴ-ն է որոշելու ՔՊ-ի ճակատագիրը։ Թրամփ-Պուտին ապագա բանակցություններում հետխորհրդային երկրները վերադառնալու են ՌԴ-ի ազդեցության գոտի, այդ թվում ՀՀ-ն՝հեծանիվի սիրահար Փաշինյանի հետ միասին։ ՔՊ-ն սարսափում է իշխանությունը կորցնելու մտքից, քանի որ նրանք գիտեն, թե ինչ են արել ՀՀ-ի ու Արցախի դեմ։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև