Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Սա ոչ թե սպոնտան, այլ բավական խորքային ու երկար մշակված օպերացիա էր. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում կապված են ուժային բլոկը ղեկավարող անձանց հրաժարականներով, հանրային լայն քննարկման թեմա են․ բոլորը դարձել են «փորձագետ» ու «էքսպերտ» և փորձում են յուրովի մեկնաբանել կատարվածը։ Այնինչ, դա ոչ թե սպոնտան, այլ բավական խորքային ու երկար մշակված օպերացիա էր, բայց կենտրոնանանք դրանցից մեկին միայն։
Երեկ լրատվականներից մեկում աչքովս ընկավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, իսկ իրականում ՀՀ-ում բոլոր փոփոխությունների մասնագետ, Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը, որտեղ մի քանի ուշագրավ դրվագի հանդիպեցի։ Դանիելը, կուրծք ծեծելով, պաշտպանում էր Արգիշտի Քյարամյանին, մասնավորապես նշելով․ «ես ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց, որովհետև նա Քննչական կոմիտեում բավական լավ գործունեություն էր ծավալում, իրականացնում էր արմատական փոփոխություններ, որոնք չենք տեսնում այլ ուժային կառույցում»։
Սա ասվում է մի անձի մասին, ում ղեկավարման օրոք տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա ուղղակի արհեստական, փնթի գործեր են «կարվել», մարդիկ ապօրինաբար տարվել են կալանքի, շատերը, կոնկրետ Արմեն Աշոտյանը, շարունակում է մնալ տնային կալանքի տակ (չնայած Աշոտյանի գործը, ինչպես տեսնում ենք, դատարանում փլուզվում է)։
Ըստ էությանը ինչ է ստացվում․ Իոաննիսյանը, ով իր գործութնեության ողջ ընթացքում հանրությանը ներակայանում է որպես «ժողովրդավարության դրոշակակիր», մարդ, ով իրեն համարում է ՀՀ-ում «մարդու իրավունքների թիվ մեկ պաշտպան», փաստացի աչքերը փակում է այն բռնարարքների ու խոշտանգուների վրա, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում են տարբեր անհատներ ու լրատվականներ։
Իոաննիսյանը շատ գեղեցիկ ձևով շրջանցում է նաև Քննչականի կողմից չբացահայտված ու չհետաքննված հարյուրավոր գործերը, Քննչականի պատուհանից ընկած դեպքը և այլն։ Ամբողջապես սորոսի գրանտներով գործունեություն ծավալած Իոաննիսյանը, հիմա եկել ու փրփուրը բերանին իր աջակցությունն է հայտնում Քյարմյանին՝ ասելով, թե «նա ուժային համակարգի ղեկավարներից ամենաչկոռումպացվածն է» (ի դեպ, այստեղ լուրջ կարսկածներ են առաջանում, նշանանակում է մնացածի մասով Դանիելը մտահոգություններ ունի)։
Պատճառը շատ պարզ է․ ԱՄՆ դեսպանատան «սիրելի» Դանիելը շատ հանգիստ ու բաց տեքստով պաշտպանում է դեսպանատան մեկ այլ «սիրելիին»՝ Քյարամյանին։ Ի դեպ՝ այս թեմայում Արևմուտքի հետքն առավել ակնհայտ և ցցուն է դառնում, երբ Իոաննիսյանն իր խոսքում ընդգծում է, թե․ «նա փայլուն ղեկավարում էր ԱԱԾ-ն, մինչև որ ռուսները պահանջեցին և Փաշինյանը Քյարամյանին աշխատանքից ազատեց, որովհետև ռուսներին դուր չէր գալիս այն, ինչ ԱԱԾ համակարգում անում էր Քյարամյանը»։
Հ․գ․ Մինչև տեքստս գրեցի, պարզ դարձավ, որ Արևմուտքի մեկ այլ «սիրելի»՝ Արփինե Սարգսյանը, նշանակվեց ՆԳ նախարար։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031